Մի մարդ, որ գրել է իբրև թե գիրք՝ «Երկրի հակառակ կողմը», ուր ուղղակի այլասերության խրախճանք է, դեռ իրավունք ունի խոսել բարոյականությունի՞ց․ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյան

Տ Հովհաննես աբեղա Թորգոմյանի գրառումը․

«Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել իր հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին` ակնհայտ փարիսեցիությամբ փորձելով արդարացնել իր բացահայտ հակաեկեղեցական ընթացքը իբրև թե բարեպաշտությամբ, որը չի հանդուրժում կեղծիք և սուտ։

Իրականում պատկերը ավելի քան պարզ է.

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ի դեմս Հայ Եկեղեցու, պատերազմ է մղվում հայ ժողովրդի դեմ, որի առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է, որը կասկածի տակ է առնում Հայոց Ցեղասպանությունը, ժխտում Արցախի հայկականությունը, խեղում մեր պատմությունը, խորհդանիշները ու ինքնությունը։

Պետությունը իր անձի հետ նույնացրած սուբյեկտը պետականությունը դարձրել է սեփական բարդույթները քողարկելու միջոց և իր ձախող կառավարման հետևանքով առաջացած աղետալի վիճակի ցանկացած քննադատություն որակում է «հակապետական գործունեություն»: Մինչդեռ իրականություն այն է, որ հայոց պետությանը ամենամեծ վնաս հասցրած անձը հենց ինքն է: Պետությունը պետք է պաշտպանվի հենց իրենից ու իր նմաններից:

Եվ վերջում մի հարց. մի մարդ, որ գրել է իբրև թե գիրք՝ «երկրի հակառակ կողմը», ուր ուղղակի այլասերության խրախճանք է, դեռ իրավունք ունի խոսել բարոյականությունի՞ց: Այստեղ են ասել՝ «բժիշկ, բժշկիր անձդ» (Ղուկ. 4:23)

Այս մարդկանց շատ գեղեցիկ կերպով բնորոշել է Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս. «Իժերի ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք…» (Մատթ.12:34)»։

Տեսանյութեր

Լրահոս