Բաժիններ՝

Իսրայելի ղեկավարությունը հրահանգել է ուժեղացնել հարվածներն Իրանում ռազմավարական թիրախներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրահանգել են Իսրայելի զինված ուժերին ուժեղացնել հարվածներն Իրանում ռազմավարական թիրախներին՝ հունիսի 19-ին Իսրայելի տարբեր քաղաքների վրա Իրանի կողմից բալիստիկ հրթիռների վերջին ալիքն արձակելուց հետո։

Այս մասին X սոցիալական հարթակում հայտարարել է Իսրայելի ՊՆ ղեկավարը՝ հղում անելով Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին։

«Վարչապետը և ես հրահանգել ենք Իսրայելի պաշտպանության բանակին ուժգնացնել հարվածների ինտենսիվությունն Իրանում ռազմավարական և Թեհրանում կառավարական նշանակետերի դեմ՝ Իսրայելի Պետության առջև ծառացած սպառնալիքները վերացնելու և այաթոլլաների ռեժիմը ապակայունացնելու նպատակով», – ասել է նա։

Կացը դատապարտել է Իրանի հարվածներն Իսրայելի բնակելի շենքերին և հիվանդանոցներին՝ դա անվանելով «պատերազմական հանցագործությունների ամենածանր ձև»։ 

«Խամենեին պատասխանատվություն կկրի իր հանցագործությունների համար», հավելել է Կացը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս