
Նիկոլի դեմ պայքարող ընդդիմությունը ի՞նչ է անում` բացի այսօր ԱԺ-ում կրկին հարցեր ուղղելուց ու «ապտակների» հերթական սերիան ստանալուց. Վահագն Վարագյան

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ալիևին սուրճ դնողի թիմակիցները սկսել են համեմատել Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Լևոն Հայրապետյանի` 2014 թվականի ձերբակալության հետ:
Միանգամից պետք է արձանագրել, որ այս մարդիկ համեմատում են անհամեմատելին:
ՌԴ քաղաքացի և հայ բարերար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր ՌԴ-ում` բիզնես գործունեությանն առնչվող մեղադրանքով (համենայն դեպս` հրապարակային): Բայց նույնիսկ այս դեպքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արագ միջամտեց, որի շնորհիվ Հայրապետյանի խափանման միջոցը փոխվեց` տնային կալանքի: Սա շնորհակալության ժեստ էր մեծանուն բարերարին և օբյեկտիվորեն մաքսիմումն, ինչ կարող էր անել ՀՀ ղեկավարը այս իրավիճակում:
Սամվել Կարապետյանը ձերբակալվել է ՀՀ-ում` քաղաքական պատվերով: Նրան ձերբակալել են` բացառապես եկեղեցու ուժեղ աջակցին չեզոքացնելու և թուրք ադրբեջանական տանդեմին հաճոյանալու նպատակով: Նրան ձերբակալել են ֆաշիստական գործելաոճով ու ըստ էության` պատանդ են պահում:
Այստեղ կրկին հարց է առաջանում. Նիկոլի ով լինելը դեռ վաղուց որևէ հարց չի հարուցում: Իսկ նրա դեմ պայքարող ընդդիմությու՞նը: Ի՞նչ է անում` բացի այսօր ԱԺ-ում կրկին հարցեր ուղղելուց ու «ապտակների» հերթական սերիան ստանալուց:
Բա լավ, գոնե անվստահություն չեք ուզու՞մ հայտնել: Լավ գոնե փորձել: Բա դուք դրա համար չե՞ք այդտեղ»: