Բաժիններ՝

Վրաստանում գնաճ չի գրանցվել

2024 թվականի հունվարին տարեկան գնաճը կազմել է 0 տոկոս։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է Վրաստանում սպառողական գների ինդեքսի կամ գնաճի մակարդակը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Geostat-ի՝ հունվարին նվազել են սպառողների ամենամեծ խմբի՝ սննդամթերքի գները, էժանացել են նաև տարբեր ծառայություններ առողջապահության ոլորտում։ 2024-ի հունվարին, 2023 թվականի հունվարի համեմատ, թանկացել են տրանսպորտային ծառայությունների, ծխախոտի, ոգելից խմիչքների և այլ ապրանքների գները։

Հունվարի գնաճի վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները.

  • Տրանսպորտային խմբում գներն աճել են 4.3 տոկոսով,
  • Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի խմբում գինն աճել է 3.5 տոկոսով,
  • Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում հունվարին գները նվազել են 2.4 տոկոսով,
  • ձեթի ու յուղի գինը նվազել է 15.9 տոսով,
  • բանջարեղենինը նվազել է՝ 11.3 տոկոսով,
  • հացիինն ու հացաբուլկեղենինը՝ 9 տոկոսով,
  • կաթը, պանիրը և ձուն՝ 4.1 տոկոս։

Սակայն գներն աճել են մրգեղենի (19,7 տոկոս), մսի և մսամթերքի (6,1 տոկոս), հանքային, ոչ ալկոհոլային խմիչքների և բնական հյութերի (2,9 տոկոս) ապրանքախմբերում։ Աճել է նաև շաքարավազի, մուրաբայի, քաղցրավենիքի գները (2,7 տոկոս) և այլն:

Առողջապահության խմբում գները նվազել են 3.3 տոկոսով: Գները նվազել են բժշկական ապրանքների, սարքավորումների և սարքերի ենթախմբի համար (7,7 տոկոս)։ Սակայն գներն աճել են ամբուլատոր բժշկական (5.6 տոկոս) և հիվանդանոցային ծառայությունների (3.9 տոկոս) գծով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս