ՀՀ Սահմանադրությունը փոխելու Երևանի ցանկությունը մեծացրել է Իլհամ Ալիևի ակնկալիքներն այդ երկրից
ՀՀ սահմանադրությունը փոխելու Փաշինյանի պատրաստակամությունը մեծացրել է Երևանից Իլհամ Ալիևի ակնկալիքները։
«Յենի Մուսավաթ»-ի փոխանցմամբ՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չենգոնի հետ հանդիպման ժամանակ, Իլհամ Ալիևը նոր պայման է առաջարկել Հայաստանի հետ խաղաղության հաստատման համար և պահանջել փոխել Անկախության հռչակագիրն ու ՀՀ Սահմանադրությունը, քանի որ այս ռազմավարական փաստաթղթերում առկա են դրույթներ, որոնք պարունակում են տարածքային պահանջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
Ալիևն ասել է, որ ՀՀ գործող Սահմանադրության առկայությամբ, երկու երկրների միջև խաղաղության հաստատումը հնարավոր չէ։ Նա դրական է գնահատել երկրի գլխավոր օրենքը փոխելու Հայաստանի պատրաստակամությունը։
Մինչդեռ Բաքվի լրատվամիջոցները, հղում անելով ռուս վերլուծաբաններին, գրում են, որ Սահմանադրությունը փոխելով՝ 48-ամյա Փաշինյանը փորձում է կյանքի կոչել Բաքվի և Անկարայի պայմանները և հիմք ստեղծել, որ առաջիկա 30 տարիներին մնա իշխանության ղեկին։