
Որպես ինքնիշխան պետություն, որը պայքարում է իր գոյության և իր ապագայի համար, մենք ենք մեր որոշումները կայացնում․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հրեական պետությունն ինքն է որոշումներ կայացնում նույնիսկ այն դեպքերում, երբ Վաշինգտոնի հետ այդ հարցերի շուրջ համաձայնություն չկա։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վարչապետը համապատասխան հայտարարություն է արել Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստում։
«Որպես ինքնիշխան պետություն, որը պայքարում է իր գոյության և իր ապագայի համար, մենք մեր որոշումներն ենք կայացնում նույնիսկ այն դեպքերում, երբ համաձայնություն չկա մեր ամերիկացի ընկերների հետ», – հայտարարություն է տարածել վարչապետի գրասենյակը։
«Ես օգնության կարիք չունեմ Միացյալ Նահանգների և միջազգային հանրության հետ հարաբերությունները բարելավելու համար», – ավելացրել է Նեթանյահուն՝ նշելով, որ նա «դա անում է տարիներ շարունակ»՝ «անշեղորեն պաշտպանելով ազգային շահերը»։