
«Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ՝ խաղաղ թրքացումից». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ ՝ խաղաղ թրքացումից։
Պատերազմներն այսօրվա ու առհասարակ աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։
Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։
Հետեւաբար.պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբածվել՝ոտքի տակ չընկնելու համար։
Նիկոլն ինձ հիշեցնում է տխրահռչակ Չեմբեռլենին, որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։
Նիկոլը խաղաղություն չի բերելու, նա անարգվելու ու անարգելու է բոլորիս՝ բերելով աղետալի պատերխազմ ու պարտություններ։
Հ.Գ. 5 տարի է բացատրում եմ, գոռում եմ՝լսեք էլի..
Հետո չասեք՝ բա ինչու՞ բան չէիք ասում։
2018-ին էլ էինք Աժ ամբիոնից զգուշացնում, բայց հորթի հրճվանքով «3 միլիոնն ընդդեմ 55» էիք գոռում։
Հետո տեսաք ինչ եղավ՝ գոռացողներին հազարներով տարավ թուրքի բերան ու կործանեց»։