Վրաստանում ապօրինի գտնվող 7 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել. ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվել է 7 օտարերկրյա քաղաքացի, որոնք Վրաստանում էին գտնվում առանց օրինական հիմքերի։ Նրանք Հնդկաստանի և Նիգերիայի քաղաքացիներ են։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Պարզվել է, որ նրանք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։

Ներկայումս վերոնշյալ անձինք տեղափոխվել են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում, և իրականացվում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից վտարելու համար»,- հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30