Ո՞ւմ է մակագրվել Սամվել Կարապետյանի գործով վերաքննիչ բողոքը

Հունիսի 18-ին 7 ժամ քննությունից հետո Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի «նոր ծագող աստղ», դատավոր Արտակ Կարապետյանի կողմից «0» փաստական հիմքերի առկայության պայմաններումկալանավորված «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանահայ խոշոր գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը 168.am-ի տեղեկություններով՝ մակագրվել է…Ո՞ւմ… Այո՛, այո՛… Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Արմեն Դանիելյանին:

Արմեն Դանիելյանին ու արդեն իսկ Վերաքննիչ դատարանից հաջող կերպով Վճռաբեկ տեղափոխված Ռուբիկ Մխիթարյանին էին խիստ պատահականորեն մակագրվում 2018թ.-ից հետո բոլոր ընդդիմադիր գործիչների կալանքի վերաբերյալ գործերը:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյան, «Հայաքվե» միավորման անդամ Ավետիք Չալաբյան, Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյան, Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյան, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան…Սա այն անձանց ոչ լրիվ ցանկն է, ում կենսագրության մեջ էական դեր է խաղացել Արմեն Դանիելյանը:

ԲԴԽ-ում Արմեն Դանիելյանը հայտնվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի բարի կամքով, այն Նիկոլ Փաշինյանի, ով մինչև իշխանության գալը նույն Արմեն Դանիելյանի բոլորովին լավ կարծիք չուներ:

Կարդացեք նաև

Եվ վերջում՝ Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով առանց պաշտպանության կողմին լսելու՝ գնում է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու կալանքի հարցի վերաբերյալ, ով առանց անձին պատշաճ ծանուցելու՝ դատական նիստի օր էր նշանակել ու նրա բացակայությամբ՝ կալանավորել, երբ իրականում նա տեղյակ չի եղել, որ իր մասնակցությամբ դատական նիստ պետք է տեղի ունենա, ում ձեռքով գործեր էին մակագրվում, երբ վերջինս կորոնավիրուսով հիվանդ էր:

Սամվել Կարապետյանի վերաբերյալ կալանքի վերաքննիչ բողոքը կքննի մի դատավոր, ում վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերջինս թույլ է տվել էական դատավարական խախտումներ:

Տեսանյութեր

Լրահոս