Նիկոլը գիտի` իշխանություն չունենա, ցմահ նստելու է. Միհրան Հակոբյան

Պատմաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքայն իր էջում գրում է․

«Լավ օրից չի, որ Նիկոլը չեղած ընտանեկան դաստիարակությունն ի ցույց է դնում իր բառամթերքում: Լավ օրից չի, որ Նիկոլը գնում է ռեպրեսիաների ու ձերբակալում է ընդդիմադիրներին:

Վստահ զգար, սեփական կարողությունների, ուժայինների ու շրջապատի լոյալության հարցում վստահություն ունենար, չէր գնա ակնհայտ խելապակաս քայլերի, որովհետև այդ քայլերը մի կողմից ի ցույց են դնում Նիկոլի անասնական վախերը, մյուս կողմից՝ ավելի մեծ թափ են հաղորդում նրա գահավիժմանը։

Նիկոլի իշխանության երկարաձգման միակ տարբերակը Հայաստանի վիլայեթացումն է և այդ կարգիվաճակով 2026-ի ընտրության գնալը, որտեղ նա կրկին թիվ մեկ ընդդիմադիր է կարգելու Երկրորդ Նախագահ Քոչարյանին: Լուտանքներով, ստոր ստերով ու ամենավերջին բառերով անվանարկելու է Քոչարյանին ու կրելու է ընտրությունը: Մոտավորապես այնպես, ինչպես 2021-ին:

Հետո նորից գնալու է ԱԺ ու ամենավերջին բառերով խոսելու է Երկրորդ նախագահի մասին, ծեծել է տալու և ստորացնելու է նրա պատգամավորներին, մոտավորապես այնպես, ինչպես նախորդ 4 տարիներին:

Ցավոք, Նիկոլից հոգնած ու Նիկոլից զզվող, Նիկոլին ատող հայ ժողովրդի ճնշող մեծամասնությանը մանդատակիր ընդդիմության մեծամասնությունը Նիկոլից ազատվելու դեղատոմս ու ճանապարհային քարտեզ չի առաջարկում՝ բացի ընտրությունից:

Եվ, եթե միակ հույսը Գյումրիի սցենարի կրկնությունն է, ապա էս գլխից այդ հույսից պետք է հրաժարվել, որովհետև Գյումրին քաղաք է, իսկ Նիկոլն ընտրվելու է գյուղական ձայներով՝ ինչպես միշտ:

Եթե պետք լինի, վատով, ավելի ճիշտ՝ նախադեպը չունեցող վատով կեղծելու է (եվրոպական ծափերի ներքո), որովհետև Նիկոլը գիտի՝ իշխանություն չունենա, ցմահ նստելու է: Նա բոլորից լավ գիտի, թե ինչ է արել ու ինչու է ցմահ նստելու…»։

Տեսանյութեր

Լրահոս