 
                        Էջմիածնի տոնին ու արդեն հայտարարված ուխտագնացությանն ընդառաջ քաղաքային իշխանությունը այսօրվանից փակել է Էջմիածնի կենտրոնը
 
                                    Վաղվա Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնին ու արդեն մեկ շաբաթ առաջ հայտարարված ուխտագնացությանն ընդառաջ Վաղարշապատի քաղաքային իշխանությունը, բնականաբար, ՔՊ -ական բարձրագույն իշխանության հրահանգով, այսօրվանից արդեն փակել է Էջմիածնի կենտրոնը ենթադրաբար վաղվա Էջմիածնի օրվա առթիվ ինչ-որ ափալ-թափալ հորինված միջոցառման համար։
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ մինի ֆուտբոլի մրցաշար են կազմակերպելու խանգարելու համար Մայր Աթոռի վաղվա միջոցառումները, որոնց ակնկալվում է աննախադեպ մեծաքանակ հավատավոր ժողովրդի մասնակցություն:
Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ այսօր միջոցառում է կազմակերպված, բայց էջմիածինցիները վստահ են, որ տաղավարները չեն հավաքվելու, հատկապես որ Էջմիածնի օրը վաղն է։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        