Իսպանիայի կառավարությունը չի կիսում Կատալոնիայի անկախության վերաբերյալ նոր հանրաքվեի առաջարկը, որը ներկայացրել է ինքնավար երկրամասի ղեկավար Պերե Արագոնեսը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է կառավարության խոսնակ Պիլար Ալեգրիան։
Թուրքիայի արտահանողների միության (TİM) պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպել է ադրբեջանցի գործարարների հետ:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կմեկնի Հաագա` մասնակցելու Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցերի լսումներին։
ՀՀ կառավարությունում դժվարանում են ասել, թե ինչի հիման վրա է կազմվել այն մակետը, որը Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվում է որպես ՀՀ քարտեզ։
168.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նկատեց. «Վատ է, որ մենք արդեն դարձել ենք աշխարհաքաղաքական խաղերի ու բախումների կենտրոն: Հետևանքները չեն ուշանալու: Եթե դու արգելում ես որևէ երկրի, հատկապես՝ հիմնական առևտրային գործընկեր-երկրի վճարային գործիք քո երկրում, պետք է սպասես հայելանման արձագանք այդ երկրից:
CNN-ն իր հերթին, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ վարչակազմը շուտով կարող է հավանություն տալ Իսրայելին 50 F-15 կործանիչներ վաճառելուն. գործարքի արժեքը գնահատվում է 18 միլիարդ դոլար։
Ստամբուլի Գայրեթթփե շրջանում գործող գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը աճել է:
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի յոթերորդ հոսքի ընդունելության մասին։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպանը հարցազրույց էր տվել 24 news-ին և ի թիվս այլ հարցերի՝ խոսել էր նաև Արցախի հայերի վերադարձի հարցի մասին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ է ունեցել Ներքին գործերի նախարարության կոլեգիայի նիստում։
Ըստ հրապարակման՝ փրկարարներն ավարտել են փլվածքների մաքրման գործողությունը և դուրս բերել բոլոր զոհվածների մարմինները։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:
Պետելը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բարելին կոչ է արել ազդեցիկ հայտարարություն անել և դրանով հաստատել պաշտոնական Երևանի կողմից ագրեսիվ ծրագրերի բացակայությունը:
8 տարի առաջ էս օրերին, ընդդիմադիր Նիկոլն ու ԱՄՆ դեսպանատան պահակի հետ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնող որոշ ուժեր 400 հեկտարը սարքել էին պատմական կորուսյալ հայրենիքի հարց եւ մեցցո-սոպրանոյով միալար ղժժում էին։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2016 թ. ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 91 հոգի՝ 74 զինծառայող և 17 կամավորական, հայկական կողմը կորցրել է մոտ 800 հեկտար տարածք:
Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակից հետո չեն ձգտում համընդհանուր արտահերթ ընտրությունների:
ՀՀ-ն, եթե չեմ սխալվում, ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից դժգոհ էր նաև նման հայտարարությունների պատճառով, սակայն ներկայումս, երբ ՀՀ-ն հեռանում է Ռուսաստանից դեպի Արևմուտք, կրկին հայտարարությունները նման բնույթ են կրում, իսկ անվտանգության երաշխավոր բացարձակ չկա։ Լավ, թե վատ, երբ հայ-ռուսական հարաբերությունները բնականոն բնույթ էին կրում, ՌԴ-ն իր գործառույթները միջնորդի և երաշխավորի կատարում էր լավ։ Ներկայումս այդ տեղը չի լրացնելու Արևմուտքը երբեք»,- ասաց Եվսեևը։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԵՄ դիտորդները հայտարարում են, թե կուտակումներ, տեղաշարժեր հայկական կողմում չկան, իսկ Ադրբեջանը կրկին նույնը շարունակում է։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել է, որ Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական բնակավայրերի վերադարձը կարող է խնդիրներ առաջացնել․ «Այդ մասին խոսել է նաև վարչապետը, բայց պետք է գնալ այդ քայլին»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե Հայաստանը հայկական իշխանություն ունենար, այսօր ՊՆ-ի պաշտոնական էջում ապրիլյան պատերազմը կհիշեին»։
Ֆերմերների համալեհական բողոքն սկսվել է փետրվարի 9-ին։ Լեհաստանի ֆերմերները բողոքի ցույցեր են անցկացնում ամբողջ երկրում՝ փակելով ճանապարհներն ու Ուկրաինայի հետ սահմանի անցակետերի մուտքերը։
Ապրիլի 2-ը Հայաստանի նորանկախ պատմության մեջ հավերժացած ամսաթվերից մեկն է. 2016-ին հենց այդ օրը Ադրբեջանը հանդգնեց «ձեռնոց նետել» Արցախին ու Հյաստանին, որի համար հետագայում պետք է անսահմանորեն զղջար՝ Մոսկվայում աղերսելով պատերազմը կանգնեցնել:
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2016 թվականի քառօրյան լրացրել է Արցախյան գոյամարտերի հաղթական շքերթը։ Արդյունքը՝ շատ ծանր ապտակն ու ստորացումն էր ալիևին ու թուրքերին։ Ընդ որում՝ այդ ապտակը ցուցադրական հասցրեց Արցախը, իհարկե, թիկունքում ունենալով մայր Հայաստանի աննահանջ աջակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Զոհերի շարքում են Ավստրալիայի, Բրիտանիայի, Լեհաստանի քաղաքացիներ, ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ունեցող աշխատակից և պաղեստինցիներ։ Նրանք եղել են զրահապատ մեքենաներում, որոնց վրա պատկերված է եղել WCK-ի տարբերանշանը։
Արարողությունը տեղի է ունեցել Կահիրեից գրեթե 50 կմ հեռավորության վրա գտնվող Եգիպտոսի «Նոր վարչական մայրաքաղաքում»:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, հատկապես՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:
Իրանցի խորհրդարանականի կարծիքով՝ Իսրայելը, հարձակվելով հյուպատոսության վրա, «հերթական անգամ ցուցադրեց իր ագրեսիվ խառնվածքը և ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ չի կիրառում ոչ մի օրենք»։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հերթական անգամ հավատարիմ է իր մանդատին։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշ մարդկանց հանգիստ չեն տալիս 2016թ. ապրիլյան մարտական գործողություններում ՀՀ ռազմա-քաղաքական հաղթանակները»: