Բաժիններ՝

Իսրայելի ավիահարվածից զոհվել են Գազայում օգնություն բաժանող հասարակական կազմակերպության աշխատակիցները

Գազայի հատվածի կենտրոնում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել են «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» (WCK – World Central Kitchen) հասարակական կազմակերպության 7 աշխատակիցներ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Զոհերի շարքում են Ավստրալիայի, Բրիտանիայի, Լեհաստանի քաղաքացիներ, ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ունեցող աշխատակից և պաղեստինցիներ։ Նրանք եղել են զրահապատ մեքենաներում, որոնց վրա պատկերված է եղել WCK-ի տարբերանշանը։

Ըստ հրապարակման՝ չնայած Իսրայելի պաշտպանության բանակի հետ համակարգմանը, ավտոշարասյանը հարվածել են պահեստից դուրս գալուց հետո, որտեղ նրանք բեռնաթափել են ծովային ճանապարհով Գազայի հատված մատակարարված ավելի քան 100 տոննա մարդասիրական օգնություն։

Իսրայելը հայտարարել է, որ հանգամանալից ուսումնասիրություն է կատարում ամենաբարձր մակարդակով՝ պարզելու, իրենց բնութագրմամբ, այս «ողբերգական միջադեպի» հանգամանքները։

ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ Իսրայելին մեղադրել են բյուրոկրատական ընթացակարգերի միջոցով Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարումները խոչընդոտելու, ինչպես նաև սնունդ մատակարարող ավտոշարասյուների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930