
«Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք, որոնց բնակավայրերի շարքում այդ չորս բնակավայրերը չկան․ դրանք Հայաստանինը չեն». Վահե Ղալումյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել է, որ Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական բնակավայրերի վերադարձը կարող է խնդիրներ առաջացնել․ «Այդ մասին խոսել է նաև վարչապետը, բայց պետք է գնալ այդ քայլին»։
Նա նաև շեշտել է, որ Տավուշից ոչ մի բնակավայր չի հանձնվելու.
«Դրանք Տավուշի մարզում չեն։ ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն՝ Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք, որոնց բնակավայրերի շարքում այդ չորս բնակավայրերը չկան․ դրանք Տավուշի մարզինը չեն, հետևաբար, Հայաստանինը չեն»,- radar.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա։
Ղալումյանը նաև հայտարարել է, որ բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից գրավված հայկական բնակավայրերը ադրբեջանական այդ գյուղերով փոխանակելու ուղղությամբ. «Բանակցությունների միջոցով պետք է փորձենք հասնել դրան»։