«ՀՀ-ում ՌԴ դեսպանը հարցազրույցը բուռն արձագանք է առաջ բերել Ադրբեջանում». Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպանը հարցազրույց էր տվել 24 news-ին և ի թիվս այլ հարցերի՝ խոսել էր նաև Արցախի հայերի վերադարձի հարցի մասին։
Այս թեմայի բացումը բուռն արձագանք է առաջ բերել Ադրբեջանում։
Այսպես, իշխող ուժի պատգամավորներից մեկը ասել է․ «Կոպիրկինը քաջատեղյակ է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ղարաբաղը երբեք հայերի պատմական հողը չի եղել և չի էլ լինի։ Ղարաբաղի բնակիչները կամաց-կամաց վերադառնում են այնտեղ։ Հայերը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեր պետության թույլտվությամբ որպես զբոսաշրջիկ կարող են այցելել, այլ տարբերակ չկա»։
Նույն պատգամավորը, անդրադառնալով ռուս խաղաղապահների մնալու հարցին ասել է․
«Նրանք երկար չեն մնա Ղարաբաղում։ Մյուս տարի իրենց իրերը կհավաքեն, կգնան։ Նրանք անելիք չունեն Ղարաբաղում․․․»։
Ռուսական կողմին թվում է, թե Ադրբեջանի հետ իրենց հիասքանչ հարաբերությունները երկար են տևելու, ակնհայտ է, որ ՌԴ-ի համար Ադրբեջանը շատ կարևոր է, բայց նրանց հաճոյանալու ու մեր հաշվին Ադրբեջանին ծառայություններ մատուցելու քաղաքականությունն էլ ծանր իրադրության մեջ է դրել ռուսներին այս տարածաշրջանում։ Իսկ հայերի վերադարձի իրավունքի թեման պետք է մնա օրակարգում, չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը նման կերպ խոսի հայերի վերադարձի մասին։
Բոլորն էլ հոյակապ գիտեն, թե որքան խորն է հայկական արմատը Արցախի հողում։ Մեսրոպ Մաշտոցը առաջին հայկական դպրոցը բացել է Արցախում՝ Ամարասում, հենց միայն այդ փաստով ամեն ինչ ասված է»։