
«Կրոկուսի» ահաբեկչության կազմակերպիչների նպատակը Ռուսաստանը ներսից պառակտելն էր. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ է ունեցել Ներքին գործերի նախարարության կոլեգիայի նիստում։
«Կրոկուս սիթիի» ահաբեկչության մասին նա ասել է, թե կարևոր է բացահայտել ոչ միայն ահաբեկչության անմիջական կատարողներին, այլ նաև շղթայի բոլոր օղակներին, այդ չարագործությունից օգուտներ ստացողներին, պատվիրատուներին։ Պուտինը շեշտել է՝ անկասկած կհասնեն նրանց։
Ռուսաստանի նախագահն անթույլատրելի է համարել ողբերգական իրադարձությունը ազգատյացության, անհանդուրժողականության, իսլամաֆոբիայի նպատակներով օգտագործելը։
«Դա ահաբեկիչների և նրանց պատվիրատուների հիմնական նպատակն էր։ Առաջին հերթին մեր երկում տարաձայնություն և խուճապ, թշնամություն ու ատելություն սերմանելն էր, պառակտել Ռուսաստանը ներսից՝ նրանց գլխավոր նպատակն էր։ Մենք ոչ մի դեպքում նրանց չպետք է թույլ տանք դա անել»,- ասել է Պուտինը ոստիկաններին։