Հայաստանը ագրեսոր չէ և չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա․ ֆրանսիացի պատգամավոր

Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա. այս մասին X-ի իր էջում գրառում է արել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը։

«Հայաստանը ագրեսոր չէ և չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա»,- ընդգծել է նա։

Պետելը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բարելին կոչ է արել ազդեցիկ հայտարարություն անել և դրանով հաստատել պաշտոնական Երևանի կողմից ագրեսիվ ծրագրերի բացակայությունը:

Ֆրանսիացի պատգամավորը տարածել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառումը, որն իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության գրառումն էր հրապարակել իր էջում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930