Բաժիններ՝

Լեհ ֆերմերները վերսկսել են բեռնատարների երթևեկության արգելափակումը Ուկրաինայի հետ սահմանին

Լեհ ֆերմերները նորից սկսել են արգելափակել բեռնատարների երթևեկությունը ուկրաինա-լեհական սահմանի «Ուգրինով-Դոլգոբիչև» անցակետով: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը։

«Ուգրինով-Դոլգոբիչև անցակետի դիմաց բեռնատարների երթևեկությունը դժվարացել է։ Լեհ սահմանապահների տեղեկատվությամբ՝ այսօր ժամը մոտավորապես 09.00-ին Լեհաստանի տարածքում «Ուգրինով-Դոլգոբիչև» անցակետի դիմաց վերսկսվել է երթևեկության արգելափակումը բեռնատարների համար», – ասվում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ֆերմերների համալեհական բողոքն սկսվել է փետրվարի 9-ին։ Լեհաստանի ֆերմերները բողոքի ցույցեր են անցկացնում ամբողջ երկրում՝ փակելով ճանապարհներն ու Ուկրաինայի հետ սահմանի անցակետերի մուտքերը։ Ցուցարարների հիմնական պահանջներն են դադարեցնել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների առանց մաքսատուրքերի ներկրումը Լեհաստան և հրաժարվել Եվրամիության բնապահպանական պլաններից՝ այսպես կոչված «կանաչ» քաղաքականությունից, որը ենթադրում է մինչև 2050 թվականը զրոյական արտանետումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930