
Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի լսումներին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կմեկնի Հաագա` մասնակցելու Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցերի լսումներին։
Կիրակոսյանին և նրա գրասենյակի անդամներին ապրիլի 12-27-ը գործուղման ուղարկելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ Կիրակոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՄԱԿ–ի դատարան հայց է ներկայացվել ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ։ Ինչպես հիշեցրել էր Կիրակոսյանը, միջպետական բողոքը կապված է ատելության և այլատյացության քարոզչության, տասնյակ տարիներ Ադրբեջանի կողմից իրականացվող հայտատյացության քաղաքականության հետ։
Մարտի 12–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից: