ՀՀԿ-ն հայտարարում է «Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց» հիմնական դասընթացի 7-րդ հոսքի ընդունելության մասին

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի յոթերորդ հոսքի ընդունելության մասին։

✅Ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։

🤝Դպրոցում ուսումնառությունը անվճար է։

✅Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.

• Տարիքը՝ 18-ից 40 տարեկան

• Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)

• Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամություն, իսկ անկուսակցական կամ այլ կուսակցությունների անդամ դիմորդների համար՝ Հանրապետական կուսակցության անդամի գրավոր երաշխավորություն

🔎Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։

Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

👉🏻Դիմումի փաթեթը ներառում է.

• Դիմում-հայտ

• Ինքնակենսագրություն (CV)

• անձնագրի էլեկտրոնային պատճեն

• կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից)

• ՀՀԿ անդամատոմսի էլեկտրոնային պատճեն կամ կուսակցության անդամ հանդիսացող անձի գրավոր երաշխավորության և երաշխավորողի անդամատոմսի էլեկտրոնային պատճեն

• օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)

• կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)

🗂️Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (առցանց դիմում հայտը լրացնելուց հետո):

Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։

👉🏻Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 2-ը։

🎓Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին:

👉🏻Առցանց դիմում-հայտի հղումը այստեղ.։

«Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց» 

Տեսանյութեր

Լրահոս