Վրաստանի նախագահը կմասնակցի Օլիմպիական խաղերի բացմանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի բացմանը։ Այդ մասին, ըստ aliq.ge-ի՝ տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Վրաստանի նախագահը օլիմպիական խաղերին մասնակցող երկրների պետական ​​ղեկավարների և կառավարությունների ղեկավարների հետ կմասնակցի մարզական գագաթնաժողովին, որը կազմակերպել են Միջազգային օլիմպիական կոմիտեն և Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը, և որը կհյուրընկալի մոտ 500 մասնակցի, այդ թվում՝ մարզիկների և սպորտային շարժման ներկայացուցիչների։

Վրաստանի նախագահը ներկա կգտնվի Լուվրում կայանալիք «Փարիզ-2024» օլիմպիական խաղերին մասնակցող երկրների պատվին հրավիրված գալա ընթրիքին։

Ի դեպ, «Փարիզ-2024» օլիմպիական խաղերին կմասնակցեն 28 վրացի մարզիկներ։ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերում հանդես կգա կանանց և տղամարդկանց խառը ձյուդոյի հավաքականը։

Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031