Վերջին տարիներին Սյունիքի անվտանգային միջավայրն ու ենթակառուցվածքային տրամաբանությունը փոխվել է` խոցելի դարձնելով ոչ միայն մարզը, այլև հանրապետությունը․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է.«Կան խնդիրներ, որոնք լրատվական խառը լրահոսի և գերհագեցած իրադարձությունների ֆոնին, այդպես էլ խորը դիտարկման չեն ենթարկվում:

Օրինակ` վերջին 4 տարվա ընթացքում ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու նշանակությունը, որը արմատական փոփոխություն է բերել համայնքին` անվտանգությունից մինչև կենցաղ:

Մինչև 2020 թվականը Գորիսը առանցքային խաչմերուկ էր և´ դեպի Արցախ, և´ դեպի Իրան: Դեռ չեմ ասում, որ սահմանագծի առումով, Ադրբեջանի հետ հսկայական հեռավորության վրա էր գտնվում:

Վերջին տարիներին Սյունիքի անվտանգային ողջ միջավայրն ու ենթակառուցվածքային տրամաբանությունը փոխվել է` անգամներով խոցելի դարձնելով ոչ միայն բուն մարզը, այլ հանրապետությունն առհասարակ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031