
Սպիտակ տանը մեկնարկել է Բայդենի և Նեթանյահուի հանդիպումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այս պահին հանդիպում են Սպիտակ տանը:
Այս մասին հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այժմ Սպիտակ տանը հանդիպում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։