
Ջեյմս Բոնդի դերակատար Ջորջ Լազենբին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Ավստրալացի դերասան Ջորջ Լազենբին, ով խաղացել է Ջեյմս Բոնդի դերը «Նորին մեծության գաղտնի ծառայության մասին» ֆիլմում, 84 տարեկանում հայտարարել է կինոդերասանի կարիերան ավարտելու մասին։
Այս մասին կինոդերասանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Սա հեշտ որոշում չէր, բայց ժամանակն է հայտարարել աշխատանքից հեռանալու մասին: Հետևաբար, ես այսօրվանից այլևս չեմ զբաղվի դերասանությամբ կամ հրապարակային ելույթներով, հարցազրույցներով կամ ինքնագրեր ստորագրելով: Զվարճալի զբոսանք էր, բայց ծերանալը…», – գրել է Լազենբին։