ՀՀ քննչական ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանը նույնպես էապես բարելավել է իր ֆինանսական վիճակը գործող իշխանության օրոք։
«Ադրբեջանի ահաբեկչական ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցում է, որ մարդկության դեմ հանցագործություն կատարելը չի կարող չհանգեցնել պատասխանատվության: Սրան զուգահեռ՝ COP29-ին ընդառաջ Ադրբեջանի ղեկավարությունը ջանում է «մարդասեր» ձևանալ և փորձել խաղալ այն խաղը, որը իրենց թույլ կտա որպես քաղաքական մեծ թատերաբեմում դեռևս որոշ ժամանակ պատասխանատվության չենթարկված և բռնապետության անունը կրող երկիր հանդես չգալ»:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
Սևաստոպոլի իշխանությունների որոշմամբ՝ միգրանտներին արգելվում է ներգրավել տնտեսական գործունեության 70-ից ավելի տեսակ
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են կարևորագույն մի թեմայի՝ Ալիևի շարունակական պահանջներին և այս վարչախմբի կողմից դրանք բավարարելուն։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն աջակցել է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ջանքերին ՝ վերսկսելու ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունները: Այս մասին նա հայտարարել է X-ի իր միկրոբլոգում։
Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում։
Ռուսաստանն ու Ադրբեջանը Բաքվում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր: Նիստը ռուսական կողմից վարել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների ինչ-որ արդյունքի ակնկալիքների համատեքստում հայտարարել է, որ ժամանակն է Գազայի հատվածում դադարեցնել պատերազմը: Նա այս հայտարարությունը հրապարակել է X-ի իր էջում։
Թուրքիան ծրագրում է Մեծ Բրիտանիայից ձեռք բերել «Lockheed Martin C-130J» տիպի ռազմական բեռնատար ինքնաթիռներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս ուղղությամբ թուրք-բրիտանական բանակցությունները հասել են ավարտական փուլին։
Մալիի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բամակոյում Շվեդիայի դեսպան Քրիստինա Կյունելին և տեղեկացրել երկրի տարածքը լքելու անհրաժեշտության մասին՝ կապված շվեդական իշխանությունների ոչ բարեկամական հայտարարությունների հետ: Ինչպես տեղեկացնում է RBC-ն, այս մասին X-ի իր էջում հաղորդագրություն է տարածել Մալիի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ուկրաինայի զինված ուժերը 35 կմ խորացել են Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում։ Այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։
Առնվազն մեկ շաբաթ է՝ ադրբեջանական մամուլն ակտիվ առաջ է տանում ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության մասին թեզը, ըստ էության, երկրի ղեկավարության հրահանգով:
Բեյրութում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին նախապատրաստվել ապաստարաններում պատսպարվելուն։ Այս մասին ասվում է X-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։
Ավելի քան երկու տարի Հայաստանի հանրապետության կառավարությունը, որ ամեն պատեհ եւ անպատեհ առիթով նախընտրում է պետության եւ պետականության դասախոսություն մատուցել քաղաքացիներին, չի կարողանում լուծել պետական որակյալ ծառայություն մատուցելու հարց, լուծել այդ հարցը այնպես, որ ՀՀ քաղաքացին ՀՀ անձնագրի առնչվող գործառույթները իրականացնի շատ արագ, առանց ամիսների, շաբաթների, թեկուզ օրերի քաշքշուկի, առանց նյարդային ապրումների, առանց նույն «բախտին» արժանացող իր որեւէ հայրենակցի հետ լեզվակռվի, գժտության, հրմշտոցի եւ այլն:
Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։
Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն չորս օր է՝ շարունակվում են մարտական գործողությունները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում «շարունակվում է ուկրաինական կազմավորումների ոչնչացման գործողությունը»։
Երկրորդը՝ 17-ամյա կասկածյալը, համերգային հարթակում սկսել է աշխատել Սվիֆթի ելույթից մի քանի օր առաջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրինագիծ, ըստ որի՝ «անցանկալի» է համարվում երրորդ երկրների պետական մարմինների կողմից ստեղծված ցանկացած կառույց։
Իրանը միշտ պատժում է իր թշնամիներին, բայց խելամտորեն և ժամանակին։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով Իրան–Իսրայել լարվածությանը։
Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները Թուրքիան, Ադրբեջանն ու Հավաքական Արեւմուտքն են։
Շարունակում եմ մեր պայքարի վերակազմակերպման այս փուլի տրամաբանության մեջ ձեզ ներկայացնել մեր կյանքի կարևոր խնդիրների, մեր երկրին ու մեզ բոլորիս առնչվող թեմաների շուրջ իմ մտորումները, պատկերացումները, որոնք մասամբ հրապարակվել են տարբեր տարիների լույս տեսած իմ գրքերում, աշխատություններում, հոդվածներում։
Իրանը կողմնակից է ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Խզվածքը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայից հարավ:
«Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի, քանի որ օրվա իշխանությունը բացահայտ ցուցադրում է, որ նպատակ չունեն տեր կանգնել թե՛ Արցախի հարցին, թե՛ Արցախի ժողովրդի ոտնահարված իրավունքներին։ Այսինքն՝ միակ քաղաքական մեթոդը ՀՀ-ում իշխանափոխությունն է և այնպիսի քաղաքական ուժի իշխանության ղեկին գալը, որը տեր կկանգնի ոչ միայն արցախահայությանը, այլև ոչ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը»։
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերն ստացել է մեծ քանակությամբ նոր հականավային թևավոր հրթիռներ, որոնք օժտված են նոր հնարավորություններով, այդ թվում՝ մեծ պայթուցիկ ուժի մարտագլխիկով, որը հնարավոր չէ հայտնաբերել։
Վնասվել են նաև բնակելի տներ, խանութներ, տասից ավելի ավտոմեքենա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ փլատակներում կարող են մարդիկ լինել։
Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Իսրայելն ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի կոչով պատվիրակություն կուղարկի օգոստոսի 15-ին Գազայի հատվածի շուրջ բանակցություններին:
Հաղորդվում է, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:39-ին 48 կմ խորության վրա։
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցը տնային կալանքից փոխվել է կալանքի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արթուր Պիվազյանը: