Բաժիններ՝

Կուրսկի մարզում շարունակվում են մարտերը ռուսական և ուկրաինական ուժերի միջև

Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն չորս օր է՝ շարունակվում են մարտական գործողությունները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում «շարունակվում է ուկրաինական կազմավորումների ոչնչացման գործողությունը»։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ ՌԴ զինված ուժերը կանխել են Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի տարածքի խորքեր։ Նշվում է, որ օգոստոսի 6-ից մարզում շարունակվող մարտերի ընթացքում ուկրաինական ուժերը կորցրել են 945 զինվորականի, 102 միավոր զրահատեխնիկա։

Միևնույն ժամանակ տեղի իշխանությունները հաղորդում են, որ իրավիճակը Կուրսկում մնում է բարդ։ Սուջայի շրջանում բնակչության տարհանման աշխատանքներ են իրականացվում այն ժամանակ, երբ ուկրաինական ուժերի կողմից գնդակոծությունները փոքր-ինչ դադարում են։

Կուրսկի մարզում մարտական գործողությունների հիմնական կենտրոնում է Սուջա քաղաքը, որտեղ գտնվում է դեպի Եվրոպա գազի տարանցման գազաչափման կայանը։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Կուրսկի մարզում տիրող դրությունը դասակարգել է որպես դաշնային բնույթի արտակարգ իրավիճակ։

«Ինտերֆաքս»-ը նշում է, որ նման որոշում է ընդունել կառավարական հանձնաժողովն արտահերթ նիստի ժամանակ։ Դաշնային բնույթի արտակարգ իրավիճակի դեպքում տուժածներին և զոհերի ընտանիքներին, ինչպես նաև նյութական վնասներ կրած անձանց համար նախատեսվում է որոշակի ֆինանսական փոխհատուցում։

Ուկրաինայի զինված ուժերն առայժմ չեն մեկնաբանում Կուրսկի մարզում տիրող իրավիճակը։

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ուկրաինական ուժերն ամրապնդվում են մարզի գրավված տարածքներում, իսկ առանձին հատվածներում ընդլայնում են վերահսկողության գոտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031