
Գազայի հատվածում պատերազմը պետք է դադարեցվի. Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների ինչ-որ արդյունքի ակնկալիքների համատեքստում հայտարարել է, որ ժամանակն է Գազայի հատվածում դադարեցնել պատերազմը: Նա այս հայտարարությունը հրապարակել է X-ի իր էջում։
«Գազայի հատվածում պատերազմը պետք է դադարեցվի։ Դա պետք է պարզ լինի բոլորի համար։ Սա վճռորոշ նշանակություն ունի Գազայի բնակչության, պատանդների և այսօր սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջանի կայունության համար»,- գրել է Մակրոնը։
Մակրոնը Փարիզի լիակատար աջակցությունն է հայտնել երկու կողմերի բանակցություններին ներգրավված ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչներին: