
Սևաստոպոլում կարգելվի միգրանտներին աշխատանքի վերցնել 70-ից ավելի ոլորտներում ու ճյուղերում

Սևաստոպոլի իշխանությունների որոշմամբ՝ միգրանտներին արգելվում է ներգրավել տնտեսական գործունեության 70-ից ավելի տեսակ
Սևաստոպոլի իշխանությունները որոշում են ընդունել արգելել միգրանտներին ներգրավել տնտեսական գործունեության մեջ՝ 70-ից ավելի ոլորտներում։
Որոշումը ստորագրվել է այսօր և ուժի մեջ է մտնելու 10 օրից։ Միգրանտներին արգելվելու է աշխատանքային գործունեության ներգրավել 77 ոլորտներում ու ճյուղերում, այդ թվում՝ մեծածախ և մանրածախ առևտուր, կրթություն, առողջապահություն, մեքենաների և սարքավորումների վերանորոգում, առաքում և այլն։
Փաստաթղթի համաձայն, միգրանտները չեն կարող աշխատանքի անցնել նաև հեռահաղորդակցության ոլորտում, հեռուստատեսությունում և ռադիոյում, համակարգչային ծրագրերի մշակման, ֆիլմարտադրության, հրատարակչական ոլորտներում, միգրանտները չեն կարող նաև գիտական գործունեություն ծավալել։