Արաբկիրի թաղապետի խափանման միջոցը տնային կալանքից փոխվել է կալանքի

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցը տնային կալանքից փոխվել է կալանքի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արթուր Պիվազյանը:

«Վերաքննիչ դատարանը երեկ որոշում է կայացրել Արամ Ազատյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինել կալանքով»,- ասաց նա` հավելելով, որ խափանման միջոցի ժամկետը լրանում է սեպտեմբերի 3-ին։

Փաստաբանը դեռ չի ստացել դատարանի որոշումը, ուստի չգիտի, թե ինչ հիմքով է փոխվել խափանման միջոցը։

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 3-ին հայտնել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում, ինչի արդյունքում կան ձերբակալվածներ։

Ըստ ՔԿ-ի` անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, որը քննվում է պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։

Հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ Արաբկիրի թաղապետարանի գործով 8 անձի մեղադրանք է ներկայացվել, 3-ը պաշտոնյաներ են։ Մեղադրյալներից 4-ի, այդ թվում` 2 պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ` տնային կալանքը և գրավը` 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը

Քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, հանցակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության հոդվածներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031