
Պենտագոնն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր ես զանգահարեցի Իսրայելի պաշտպանության նախարար Գալանտին, որպեսզի տեղեկացնեմ նրան ԱՄՆ-ի ուժերի տեղակայման փոփոխությունների մասին և հաստատեմ իմ ամուր աջակցությունը Իսրայելի պաշտպանությանը: Ամերիկյան F-22 Raptor կործանիչները, որոնք այսօր ժամանել են տարածաշրջան, ներկայացնում են ագրեսիայի զսպման, տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ զինված ուժերի պաշտպանության բազմաթիվ միջոցառումներից մեկը: Ես նաև ընդգծել եմ Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը, որը թույլ կտա ազատ արձակել պատանդներին»,- գրել է Օսթինը։