Բաժիններ՝

Ուկրաինան հայտնել է, որ Կոնստանտինովկայում ռուսական ուժերի գնդակոծությունից 10 մարդ է զոհվել

ՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի սուպերմարկետը և փոստը գնդակոծվել են ռուսական ուժերի կողմից։ Առնվազն 10 մարդ զոհվել է, 35 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի  նախարար Իգոր Կլիմենկոն։Նա նշել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում՝ 1000 քառ. մ տարածքում, սակայն կրակն արդեն մարվել է։

Վնասվել են նաև բնակելի տներ, խանութներ, տասից ավելի ավտոմեքենա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ փլատակներում կարող են մարդիկ լինել։ 

Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտարարել է, որ հարվածն իրականացվել է տեղական ժամանակով ժամը 14։06-ին։ Ըստ նրա՝ հարվածը հասցվել է X-38 հրթիռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս