Հարավային Կովկասի համար պայքարը կթեժանա աշնանը, սկզբում Վրաստանում, իսկ այնուհետև Հայաստանում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարանցիկ ճանապարհների խնդրի թողնելը հետոյին ձեռնտու է Հայաստանին, ՌԴ-ին եւ Իրանին։

Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները Թուրքիան, Ադրբեջանն ու Հավաքական Արեւմուտքն են։

Ինչո՞ւ։

Որպեսզի իրագործեն Արեւելք-Արեւմուտք «միջին միջանցք» ծրագիրը ՝կապելով Կենտրոնական Ասիայի երկրները Ադրբեջանով ու Հայաստանով Թուրքիայի, իսկ այնուհետեւ Արեւմուտքի հետ։

Եվ այդ ամենն իրականացնեն՝ շրջանցելով ՌԴ-ն, Չինաստանն ու Իրանը։

Այս ծրագրի մասին հստակ ասել է ԱՄՆ -ն Ռոբերտ Օ՚Բրայենի շուրթերով։

Հետեւաբար՝ Ադրբեջանն ու Հայաստանը կապող տարանցիկ ճանապարհների բացման սառեցումը ձեռնտու է Իրանին, ՌԴ-ին ու Հայաստանին, իսկ ձեռնտու չէ Թուրքիային եւ Արեւմուտքին։

Հարավային Կովկասի համար պայքարը կթեժանա աշնանը, սկզբում Վրաստանում, իսկ այնուհետև Հայաստանում։

Հայաստանի տնտեսական եւ անվտանգային շահը պահանջում է դաշինքի խորացումը Մոսկվայի եւ ստրատեգիական կապերի զարգացումը Մոսկվա-Թեհրան-Պեկին գծի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս