
Երրորդ երկրների պետական մարմինների ստեղծած ցանկացած կառույց ՌԴ-ում կարող է «անցանկալի» համարվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրինագիծ, ըստ որի՝ «անցանկալի» է համարվում երրորդ երկրների պետական մարմինների կողմից ստեղծված ցանկացած կառույց։
Օրենքը չի ազդում միջազգային միջկառավարական կազմակերպությունների վրա, որոնց անդամ է Ռուսաստանը։
Հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, երբ երկրում գործող մի քանի օտարերկրյա կազմակերպությունների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանն, անվանել է «անցանկալի»: