«Իշխանությունն իր ողջ ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև ֆորմալ առումով Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» փաշինյանական իշխանությունը չկատարի:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) բարձրաստիճան պաշտոնյան օգոստոսի 11-ին բանակցությունների նպատակով կժամանի Թեհրան։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ չի նախատեսվում այց միջուկային օբյեկտներ։
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների անմիջական ներգրավվածությունը այդ գործընթացում: Կուսակցությունն այս մասին հայտարարություն է տարածել։
Ավստրալիան մտադիր է սեպտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի ժամանակ ճանաչել Պաղեստինի Պետությունը։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոսի 11-ի առավոտյան 3,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Թուրքական TRT Haber-ի փոխանցմամբ, ցնցումները զգացվել են քաղաքի մի շարք շրջաններում, այդ թվում և՝ հանրային հեռուստաընկերության շենքում։
Կատարի Al Jazeera հեռուստաընկերությունը հայտնել է Գազայի հատվածի վրա իսրայելական ռմբակոծության հետևանքով իր 5 աշխատակիցների զոհվելու մասին։ Մասնավորապես զոհվել են լրագրողներ Անաս ալ-Շարիֆն ու Մուհամեդ Քրեյքեհը, ինչպես նաև 3 օպերատոր։
Թուրքիայի արևմտյան Բալըքեսիրի շրջանում օգոստոսի 10-ին գրանցված 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մահացել է մեկ մարդ, 29-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը քննարկման առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։
Հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետներն անհայտ են, Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Երևանի և Բաքվի միջեւ խաղաղության գործընթացին զուգահեռ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Վաշինգտոնյան եռակողմ հանդիպանը և հայ գերիների հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնարավոր աջակցությանն անդրադառնալով` միջազգային փաստաբանն ասաց.
#ՀԻՄԱ. Հրատապ այցով Հայաստան է ժամանում հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը. #ՈՒՂԻՂ
Իրանի Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ունի աշխարհաքաղաքական հետևանքներ, և Իրանն այն «պարզապես չի անտեսի», հաղորդում է Pars Today։
Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության համար կարևոր է, որպեսզի քաղաքական և աշխարհագրական սահմանները մնան անփոփոխ։
Կրկնում եմ ովքեր քննարկում կբացեն, ձեզ էլ կքաշեն դրա մեջ, թե ինչ պայմաններով և ով է ճիշտ, որ կառավարի միջանցք կոչվածը, ձեզ դարձնելու են այս օրակարգի մաս:
Օտարերկրացիները, որոնք Ռուսաստանի Դաշնությունում են գտնվում միգրացիոն կանոնների խախտմամբ, մեկ ամիս ժամանակ ունեն իրենց կարգավիճակն օրինականացնելու կամ երկիրը լքելու համար։ Ինչպես ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ-ից, նրանք դա կարող են անել մինչև սեպտեմբերի 10-ը՝ դիմելով միգրացիոն ծառայություն։
Պատմական շաբաթը՝ Էդգար Ղազարյանի մեկնաբանությամբ
Վաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը։ Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է իրանական IRNA գործակալությունը:
«Ես մեր մայրաքաղաքը կդարձնեմ ավելի անվտանգ և ավելի գեղեցիկ, քան երբևէ», – սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս միջանցքը այն չէ, ինչի մասին չափազանցվել է լուրերում, և Իրանի Իսլամական Հանրապետության պահանջները կատարված են», – հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է Mehr-ը։
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, քաղաքական գործիչ Ռուբեն Մխիթարյանն է:
Հունաստանը բարձր է գնահատում երկու կողմերի, ինչպես նաև ԱՄՆ կառավարության ջանքերը, որոնք հնարավոր դարձրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, պետք է ասել, որ մենք բազմիցս քննարկումներ ենք ունեցել նրանց հետ։ Վաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը։ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը նույնպես կզանգահարի, իսկ երեքշաբթի օրը նախատեսված է Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան։ Մենք կողմերի հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք։
«Իսլամական Հանրապետությունը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը»:
Թուրքիայում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Android Earthquake Alerts System։
Եկեղեցու և ժողովրդի մեջ անջրպետ չի կարող լինել: Որքան էլ որևէ մեկը ներկայանա, որ եկեղեցուն կամ անձին դեմ է, խորքում ինքը հավատում է, փորձում է գտնել այն ճանապարհը, որ կտանի դեպի Աստված: Հետևաբար՝ չի կարող եկեղեցու և ժողովրդի միջև անջրպետ լինել:
Թրամփն ու Էրդողանը Ռուսաստանին դուրս են մղել Հարավային Կովկասից, գրում է Deutsche Welle-ն։
Երբ հասարակության մեծ մասը խաղաղությանը չի հավատում, նույնիսկ ամենաբարի մտադրություններով բանակցությունները կարող են ընկալվել ոչ թե որպես ապագայի հույս, այլ՝ որպես աղետաբեր ռիսկ։
Եվրոպական միության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ցանկացած գործարքում պետք է ներառվեն Ուկրաինան և ԵՄ-ն, հայտնում է Reuters-ը։
Երկրի վրա 30 ժամից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է։ Այս մասին հայտնել են ՌԴ գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և ՌԴ ԳԱ Սիբիրի բաժանմունքի Արևի և Երկրի ֆիզիկայի ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան։
Ինչքան էլ գեղեցիկ անուններով կամ բառերով անվանեն այս ծրագիրը` չի ստացվի։ Հայաստանը պետք է իր գծված սահմանների վրա հսկողություն ունենա։ Մի փոքր խոչընդոտ անգամ Հայաստանի ինքնիշխանության նկատմամաբ մեզ համար անընդունելի է»,– ասաց նա։