«Միջազգային օրենքի տեսանկյունից Հայաստանը մտնում է սարսափելի հակասության մեջ: Մի կողմից նա հակասության մեջ է մտնում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ, մյուս կողմից՝ ռուս-թուրքական, ավելի ճիշտ՝ 1921թ. թուրք-բոլշևիկյան պայմանագրի հետ: Հիմա, ասենք թե, դու ռուս սահմանապահներին քշեցիր, բայց չէ՞ որ այդ սահմանը պահվում է 1921թ. պայմանագրով»։
Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզամարիենտի Դաթո Հաջի Աբդուլ Ռահմանի հետ:
Շաբաթ ուշ երեկոյան իրականացված հարվածը Բեյթ Լահիայից հարավ գտնվող Ջաբալիա քաղաքի շրջանում իրականացվող երկշաբաթյա խոշոր գործողության շարունակությունն էր, որտեղ իսրայելական զորքերը տանկերի աջակցությամբ փորձում են տեղահանել ՀԱՄԱՍ-ի մնացած զինյալներին:
Մտքումս զուգահեռներ անցկացրեցի, թե ինչպես է շունս կռիվ տալիս նրա համար, ինչ իրենն է, ինչպես է պատրաստ վերահաստատել իր ազդեցությունն իր արեալում, ինչպես է պաշտպանում իր օջախը նիկոլական խայտառակ զիջողականության, քայքայիչ անհայրենիքության, ստոր սահմանապղծության հետ։
ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Կառավարության կողմից հաստատված ռազմավարությանն ու Նիկոլ Փաշինյանի առաջ բերած թեզերի օբյեկտիվությանը՝ նկատեց, որ ժողովրդագրության հիմնական ցուցնիշներն այս իշխանության օրոք՝ նախորդ 6 տարիներին, ոչ միայն կտրուկ վատթարացել են, այլև դրանց համար երկարաժամկետ ու էական ռիսկեր են ձևավորվել, և այդ ռիսկերն ապագայում ապախթանելու են ժողովրդագրական զարգացումները։
Հոկտեմբերի 20-22-ը Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, որտեղ կանցկացնի բարձր մակարդակի կարևոր բանակցություններ ուկրաինա-թուրքական համագործակցության շուրջ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թեհրանի և Երևանի երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մասին նշել է. «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա են ջերմ ու բարիդրացիական հարաբերություններ։ Իրանի հետ հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, և դա ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում։ Վստահաբար կարող ենք նշել, որ երկու կողմերում էլ առկա է հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամություն ու քաղաքական կամք:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան կանցկացնի անվտանգության կաբինետի նիստ։ Այն տեղի կունենա Թել Ավիվում գտնվող Kirya ռազմական շտաբում, The Times of Israel-ին հայտնել են նախարարներից մեկի գրասենյակից։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը պնդում է` Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։
Իրանը սկսել է պատնեշ կառուցել իր արևելյան սահմաններին՝ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար, հայտարարել է երկրի սահմանային ոստիկանության հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ալի Գուդարզին, հայտնում է Mehr-ը։
Ցնցումների օջախը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանակաբն ծառայությունը։
Իսրայելական բանակը պնդում է, որ հարավային Բեյրութում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետախուզության շտաբին հարվածելու հետևանքով լիբանանյան շարժման երեք «առանցքային» աշխատակից է սպանվել:
Ու այսքանից հետո նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիևի հանցավոր քայլերը Ադցախի ժողովրդի նկատմամբ ՄԱԿ ԱԽ բանաձևերի առկայությամբ։
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա (ԱՍԵԱՆ) միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Նգուեն Թի Թանի հետ: Հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
Այնպիսի երկրները, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան, նրանց հետ միասին նաև Աֆրիկայի ներկայացուցիչները, վաղուց պետք է մշտական հիմունքներով լինեին Անվտանգության խորհրդում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում։
Իսրայելը կստանա համաչափ պատասխան Իրանի դեմ ցանկացած հարձակման դեպքում, հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին NTV Türkiye NT-ին տված հարցազրույցում:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների ախոյան» մրցանակը կշնորհի Արցախի նախկին պետնախարար, գործարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին․
ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաքային, հերքելով Իսրայելի մեղադրանքները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի վրա անօդաչուի վերջին հարձակմանն Իրանի մասնակցության վերաբերյալ մեղադրանքները, հայտարարել է, որ «սիոնիստական ռեժիմը սովոր է ստի», գրում է Tasnim-ը։
Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալների հիման վրա РИА Новости-ի հաշվարկների համաձայն, համաշխարհային ոսկու պաշարների ավելի քան 20%-ը տնօրինում են BRICS երկրները, որոնց մեջ ամենամեծ մասը պատկանում է Ռուսաստանին ու Չինաստանին։
ԱՄՆ-ն հետաքննում է Իրանի դեմ հակահարված տալու Իսրայելի ծրագրերի վերաբերյալ գաղտնի հետախուզական տվյալների արտահոսքը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այս գիշեր Երևանի տարբեր հատվածներում, այդ թվում աղբամանների վրա, փակցվել են Սահմանադրական դատարանի այն դատավորների նկարները, որոնք կայացրել են չարաբաստիկ որոշումը, համաձայն որի, Անկախության հռչակագրի դրույթները ՀՀ Սահմանադրության մեջ համարվելու են իրավական ուժ չունեցող։
Օդեսայի մոտ՝ Չերվոնի Խուտոր և Թաիրովո գյուղի միջև մայրուղու վրա, Tesla մեքենայի կողքին հայտնաբերվել է գործարար Գենադի Բեյբությանի դին, հայտնում է ura.news կայքը:
Մոլդովայում այսօր նախագահական ընտրություններ ե, ինչպես նաև և սահմանադրական հանրաքվե։ Բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամանակին և առանց միջադեպերի, ճեպազրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Անժելա Կարամանը։
Իսրայելի քաղաքական գործիչները շաբաթ երեկոյան իրենց հռետորաբանությունն ուղղել են Իրանի դեմ՝ խոստանալով, որ Թեհրանը «բարձր գին կվճարի» վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան վրա լիբանանյան «Հեզբոլլահի» անօդաչուի հարվածի համար, գրում է Times of Israel-ը։
«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով մի թուղթ ստանալ Ալիևից՝ վրան գրված՝ Խաղաղություն, որպեսզի սպասվող ընտրություններին կարողանա այդ թուղթը վաճառել հայ հասարակության վրա՝ ձայներ ստանալու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մինչև 2050 թվականն իշխել և դառնալ Աթաէրմենի՝ Աթաթուրքի օրինակով՝ իր հռչակած նոր Հայաստանում»:
«Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի» պառակտիչ կազմակերպության կողմնակիցները կրկին հարձակվել և գրավել են Չերկասիի կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցու տաճարը, եկեղեցու ծխականների և հոգևորականների շրջանում կան տուժածներ. կիրառված արցունքաբեր գազի պատճառով շատերը եղջերաթաղանթի այրվածքներ են ստացել: Միտրոպոլիտ Թեոդոսիոսը ուղեղի ցնցում և այրվածք է ստացել։ Ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր, բայց չի խանգարել ջարդարարներին, սակայն հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն» հոդվածով։
Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի. այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: