Օդեսայում հայ գործարարի են կյшնքից զրկել
Օդեսայի մոտ՝ Չերվոնի Խուտոր և Թաիրովո գյուղի միջև մայրուղու վրա, Tesla մեքենայի կողքին հայտնաբերվել է գործարար Գենադի Բեյբությանի դին, հայտնում է ura.news կայքը:
Նա Ուկրաինայի իշխանություններին օգնում էր հարկադիր փողոցային մոբիլիզացիա իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի համար։
Ոստիկանությունից հայտնել են, որ գործարարը հրազենային վնասվածք է ստացել։ Ներկա պահին որոնվում են կասկածյալները:
Գենադի Բեյբությանը եղել է ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր, «Իրավապահ մարմինների աջակցության միավորում» հասարակական կազմավորման և «Լագունա» տնակային կոոպերատիվի ղեկավարը։