Բաժիններ՝

Մոլոդվայում նախագահի ընտրություններ են և սահմանադրական հանրաքվե

Մոլդովայում այսօր նախագահական ընտրություններ ե, ինչպես նաև և սահմանադրական հանրաքվե։ Բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամանակին և առանց միջադեպերի, ճեպազրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Անժելա Կարամանը։

Մոլդովայում անցկացվում են նախագահական ընտրություններ, հանրապետության ղեկավարն ընտրվում է չորս տարի ժամկետով։ Այսօր նաև անցկացվում է հանրաքվե, որի շրջանակներում քաղաքացիները պետք է պատասխանեն հարցին. «Դուք աջակցո՞ւմ եք Սահմանադրության փոփոխությանը, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը միանա Եվրամիությանը»: Որպեսզի երկու իրադարձություններն էլ վավեր համարվեն, դրանցից յուրաքանչյուրին մասնակցությունը պետք է գերազանցի 33,3%-ը։

Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 21.00-ին։

Նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու։ Հիմնական պայքարը ընթանում է նախագահ Մայա Սանդուի, որ առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի և «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսաթիի միջև:

Եթե ​​թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չկարողանա հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, ապա նոյեմբերի 3-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս