Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը ընդգծել է, որ «հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից»։
ԱԺ նախագահը նանեւ հայտարարել է, որ «որևիցե խաղաղության պայմանագիր երբևիցե խոչընդոտ չի եղել պատերազմ սկսելու համար»:
«Որևիցե խաղաղության պայմանագիր երբևիցե խոչընդոտ չի եղել պատերազմ սկսելու համար, այլ հարց է, թե մենք որ ուղղությամբ ենք շարժվում և ինչ ենք ուզում անել և ինչ ենք անում և ինչ տրամաբանություն ենք դնում։ Երբ մենք ասում ենք, որ 4 գյուղերի հարցը քննարկելիս մենք ստացանք երաշխիք, մենք ստացանք դեմարկացված և դելիմիտացված սահման, այն 12 կմ-ի չափով վերհանեցինք այն սահմանը, որը որ, ես պատմական եմ համարում այն լուսանկարը՝ սյունը, որ տեղադրված է», – ասել է նա։