Բաժիններ՝

Հնդկաստանը, Բրազիլիան և աֆրիկյան երկրները պետք է դառնան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ. Լավրով

Այնպիսի երկրները, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան, նրանց հետ միասին նաև Աֆրիկայի ներկայացուցիչները, վաղուց պետք է մշտական ​​հիմունքներով լինեին Անվտանգության խորհրդում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա, դա անհրաժեշտ է «համաշխարհային մեծամասնության ներկայացուցչականությունը, ներկայացվածությունն ապահովելու համար»։

Ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող մշտական ​​անդամները հինգ երկրներ են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Չինաստանը։

2023 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես էր եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնման օգտին։ Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնման օգտին են արտահայտվել նաև Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD; Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ և Ճապոնիա) առաջնորդները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մշտական ​​անդամներ պետք է դառնան նաև Գերմանիան, Ճապոնիան, Հնդկաստանը և Բրազիլիան, գրում է «Коммерсантъ»-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս