«Փաշինյանն ԱթաԷրմենի է ուզում դառնալ՝ Աթաթուրքի օրինակով. ուզում է իշխել մինչև 2050 թիվ». Արթուր Մարտիրոսյան

«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով մի թուղթ ստանալ Ալիևից՝ վրան գրված՝ Խաղաղություն, որպեսզի սպասվող ընտրություններին կարողանա այդ թուղթը վաճառել հայ հասարակության վրա՝ ձայներ ստանալու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մինչև 2050 թվականն իշխել և դառնալ Աթաէրմենի՝ Աթաթուրքի օրինակով՝ իր հռչակած նոր Հայաստանում»:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի վարած քաղաքականության իրական նպատակների մասին, նման տեսակետ հայտնեց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

«Փաշինյանը, մեկ տարի է՝ խոսում է «Խաղաղության պայմանագրի» շատ մոտ լինելու մասին, սակայն հիմա հայտնվել է փակուղում։ Փակուղով պայմանավորված՝ ստիպված ասում է, թե այդ պայմանագրի 3 կետն է, որ չի հաջողվում համաձայնեցնել, և առաջարկում է ստորագրել այդ թուղթը՝ առանց այդ 3 հոդվածների։ Փաշինյանի առաջարկածը բանակցություններում մեթոդաբանական լուրջ սխալ է։ Բազմաթիվ բանակցությունների եմ մասնակցել, նման հարցերը մինչև բանակցային սեղանին նստելն են կարգավորվում, եթե կան առանձնացվող հոդվածներ, դրանք նախապես են առանձնացվում, ոչ թե բանակցությունների կեսից։ Փաշինյանի առաջարկած տարբերակը բանակցային լուրջ սխալ է»,- ասաց բանակցային գործի մասնագետը՝ շեշտելով՝ այժմ բանակցային գործընթացը փակուղում է հենց նման մեթոդաբանական սխալների պատճառով, որովհետև սկզբում դրվել է մի օրակարգ, առանց նայելու և մտածելու այդ օրակարգի կետերի շուրջ՝ մտել են բանակցության մեջ, և ընթացքում, հայտնվելով փակուղային վիճակում, հիմա առաջարկում են կիսատ համաձայնեցված թուղթ ստորագրել։

Կարդացեք նաև

«Հաջորդ խնդիրը նրանում է, որ Ալիևը տեսնում է՝ այդ պայմանագիր կոչվածը միայն Փաշինյանին է պետք, իրեն պետք չէ, իսկ դա նշանակում է, որ եթե Փաշինյանին այդքան շատ է պետք, ուրեմն՝ պայմանագրի կնքման գինը բարձրանում է. Ալիևն ասում է՝ սա էլ տուր։

Միաժամանակ նշեմ, որ այս բանակցային գործընթաց ասվածում մի շատ նուրբ կետ ևս կա՝ ամեն ինչով հանդերձ՝ Ալիևն ուզում է, որ Փաշինյանը մնա, որովհետև իր և Էրդողանի համար Փաշինյանը չտեսնված առաջնորդ է Հայաստանի համար»,- շեշտեց Արթուր Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս