Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեկնաբանողի գործառույթներ ստանձնած Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) այս առնչությամբ որևէ բան ճշտելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան. ԱԱԾ-ն հեռախոսազանգերի չէր պատասխանում: Մինչդեռ շատ հարցեր են առաջանում՝ եթե ներթափանցման մասին տեղեկություն կա, ինչպե՞ս է, որ չկա դրանց տեղակայման մասին ինֆորմացիա: Կամ երբ ԱԺ նախագահը հույս ունի, որ նրանց շուտ կվնասազերծեն, որտեղի՞ց ունի այդ հույսը, եթե հայտնի չէ՝ գոնե մոտավորապես որտեղ են գտնվում:
Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին ուղարկած հոդվածում վերլուծում է Ադրբեջանի նոր ռազմական հարձակումը Հայաստանի վրա և առաջարկում է լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ նախաձեռնելու և միջազգային մարդասիրական իրավունքի էական խախտումներ թույլ տալու համար մի շարք քրեական գործեր են հարուցվել։ Քրեական գործեր է հարուցվել նաև դիակապտության հոդվածով, քննություն է իրականացվում։ Այս պահին, ինչպես Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց ձորում, փորձագետների հետ միասին, քննչական տարբեր խմբեր են աշխատում։ Հիմնական նպատակը զննություններով ֆիքսելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին և օբյեկտներին հասցված վնասը»:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ամփոփելով Հայաստան և Ադրբեջան կատարած այցերը՝ հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարը կպահպանվի:
Մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցներում հիմնավորում էր, թե Նիկոլ Փաշինյանը Բերձորը՝ իր հարակից գյուղերով, Ադրբեջանին է տալիս, որ Ադրբեջանին իրենց պահանջած Զանգեզուրի միջանցքը չտան:
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած հարաբերական հանգիստ վիճակին՝ գյուղի բնակիչները դեռ տարհանված են:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ի ցույց կդնի ԱՄՆ հանձնառությունը՝ անվտանգ, տնտեսապես բարեկեցիկ և ժողովրդավար կառավարմանը Հայաստանում և Հարավային Կովկասում։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այս պահին Բեռլինից Երեւան ճանապարհին է, գրում է «Հետքը»:
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի դեմ հարձակման ընթացքում 282 զինծառայողի վիրավորվելու մասին:
ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին ժամեր անց կլինի Հայաստանում։ Տևական ժամանակ շրջանառվող տեղեկությունը, թե ՀՀ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այց է նախատեսվում, օրերս Բեռլինում լրագրողների հետ զրույցում հաստատեց անձամբ Փելոսին՝ հայտնելով, որ շաբաթ օրն այցելելու է Հայաստան։ Այս մասին տեղեկացրել էին արևմտյան լրատվամիջոցները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները:
Այսօր Պաշտպանության նախարարության տարածած առաջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Երկու տարի առաջ, երբ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանն Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից փորձում էր ճշտել, թե ինչո՞ւ Հայաստանն արտահանձնեց ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպաններ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, նա վստահորեն պնդում էր, թե ճիշտ են արել, որ արտահանձնել են, ինքը կողմ է, որ փոխանակեն, եթե այդ կերպ հնարավոր է վերադարձնել գեթ մեկ գերի հայորդու:
«Արցախի դրոշը նույնպես հայ ժողովրդինն է, Եռաբլուրի անբաժան մասն է եւ այս նկարի վրա պատկերված»։
Եկեք փաստենք մի պարզ բան, որ իրենց «ընդդիմադիր» հռչակած անհատները, խմբերը, կուսակցությունները, լսելով Նենսի Փելոսիի Հայաստան ժամանելու մասին, մեծ խանդավառություն ապրեցին։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում` ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։ Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Այստեղ հավաքել եմ 2013 թ. հոկտեմբերից սկսած Իլհամ Ալիևի բոլոր ելույթները, որտեղ տարածքային հավակնություններ են ներկայացվում ՀՀ–ի նկատմամբ: Օրինակ՝ դեռ 2013 թ. Բաքվի բռնապետը իր ելույթներից մեկում նշել է. «Մենք տեղահանվել ենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղից, այլ նաև Երևանից, Զանգեզուրից և Գյոչյայից: Սա մեծ անարդարություն է: Մենք վերադառնալու ենք այդ տարածքները: Երիտասարդ սերունդը պետք է մեծանա այդ մտքերով և երազանքներով…»: Այս պետության քաղաքականության հիմքում ընկած է ագրեսիան և հայի հանդեպ ատելության քարոզը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին հանդես կգա տեսաուղերձով, որի ընթացքում կանդրադառնա Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին:
Վայոց ձորի մարզում թշնամին Ջերմուկ քաղաքի ուղղությամբ կիրառել է գրադ համակարգ, վնասել մի քանի շենք-շինություններ, բարեբախտաբար, Ջերմուկում քաղաքացիական անձանց շրջանում զոհեր ու վիրավորներ չեն եղել։
Նրա խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ՄԱԿ-ի մանդատ ստանալ Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության համար։
Հայտնի հայ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիային ու պատմել հետեւողներին սահմանին կատարվող իրադարձությունների մասին։
«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագրերը պետք է որոշվեն իրենց իսկ կողմից և պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ»,- ասել է Էբրահիմ Ռաիսին։
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկավտության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Սեպտեմբեր 16-ին Գլենդելում ՀՀ հյուպատոսարանի առջև հայերը կրկին ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հավաքկը շարունակվել է մոտ երկու ժամ, ավարտվել է Հայաստանի օրհներգով։
Քանի որ վերջին օրերին շատ է խոսվում ՀԱՊԿ֊ից դուրս գալու, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վերանայելու արդյունքում Հայաստանում սպասվող էներգետիկ ճգնաժամի մասին, հիշեցնեմ, որ դրա գլխավոր փորձն արդեն արվել է:
Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով Ղրղզստանի տուժած քաղաքացիների թիվը հասել է 103-ի։
«Ես իրավունք ունե՞մ լեգիտիմ կասկած ունենալու, որ «անորսալի Ջո» դարձած ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման մասին բարձրաձայնելով՝ իշխանությունը ընդամենը սպասվելիք մի ինչ-որ տեռակտի անոնսն էր անում»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ իրավապահ համակարգը կանգնեցրել է քրեական վարույթներով սպասվող որոշակի գործողություններ: