«Լավ, մի պահ եկեք ընդունենք, որ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը դուրս եկավ տարածաշրջանից, բա հետո՞, ո՞վ է գալու իրենց փոխարեն». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերնե՛ր

Եկեք փաստենք մի պարզ բան, որ իրենց «ընդդիմադիր» հռչակած անհատները, խմբերը, կուսակցությունները, լսելով Նենսի Փելոսիի Հայաստան ժամանելու մասին, մեծ խանդավառություն ապրեցին, և այս վերջին օրերին հայ-ադրբեջանական էսկալացիայի ֆոնին որոշեցին «հայերի փրկության շանսը» բաց չթողնելու համար, ուժգին թափով հարձակվել ՀԱՊԿ-ի վրա՝ ջանք չխնայելով վարկաբեկել և հեղինակազրկել ոչ միայն այդ կազմակերպությունը, այլ նաև ՌԴ-ը և բարեկամ ռուս ժողովրդին:

Այդ նույն ստահակները վերջին երկու-երեք տարինների ընթացքում մեկ բառով անգամ չքննադատեցին նիկոլին, այն նիկոլին, որի քաղաքականության հետևանքով հայտնվեցինք այս աղետալի և ողբալի վիճակում՝ պարտված ու պատվազրկված:

Նիկոլը իր հակառուսական խունտայի հետ հետևողական քայլերով հեղինակազրկում էր ՀԱՊԿ-ին՝ սկսելով գեներալ Խաչատուրովի ձերբակալությունից մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմի կեղծ դիմումները ու այս ամենը իմանալով ու գիտակցելով, վերոնշված սուբյեկտները մեկ բառով չքննադատեցին նիկոլին:

Ակնհայտ է դառնում, որ այդ սուբյեկտները ֆինանսավորվում են հենց նիկոլի ու նիկոլամերձ «գանձապահների» կողմից և ուղիղ ցուցումներով կատարում են իրենց սև, հայասպան, թրքահաճո գործունեությունը:

Դուք ձեզ հարց տվել եք, թե ի՞նչ է տեղի ունենալու մոտ ապագայում, ո՞վ է մեր իրական սպառնալիքը, ո՞ր ալյանսի մեջ են առաջարկում մեզ մտնել:

Լավ մի պահ եկեք ընդունենք, որ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը դուրս եկավ տարածաշրջանից, բա հետո՞, ո՞վ է գալու իրենց փոխարեն. հուշեմ, եթե չեք կարող գլխի ընկնել՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ում դեմ դարեր շարունակ պայքարել են մեր նախնիները, և ով մեկ վայրկյան անգամ չի երկմտի ու թրի կքաշի հայերին՝ հայաթափելու Հայաստանը:

Հիշե՛ք, մեր սպառնալիքը միշտ եղել է Թուրքիան ու Ադրբեջանը, ոչ թե ՀԱՊԿ-ը ու Ռուսաստանը, և Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացման դեմ պայքարելու փոխարեն, դուք պայքարում եք ձեզ զե՛նք ու անվտանգությու՛ն ապահովող Ռուսաստանի դեմ. խելքի՛ եկեք ու մի՛ տրվեք օտարամոլների մանիպուլիացիաներին, վե՛րջ տվեք հակառուսականությանը՝ դա չի բխում մեր Ազգի ու պետության կենսական շահերից։

Հ.Գ. «Մեր փրկիչն էլ, մեր թշնամին էլ մեր մեջ է…»
Հրանտ Մաթևոսյան»։

Տեսանյութեր

Լրահոս