«Ահաբեկչության անոնսը արված է»․ Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ հանրայինի եթերում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ադրբեջանակսն երկու դիվերսիոն խումբ են ներթափանցել Հայաստան, որոնց հայտնաբերել դեռ չի հաջողվել։
Ի տարբերություն իմքայլական իդիոտների եւ իդիոտկաների, Ալենը չբլթացրեց. դա հստակ պլանավորված խոսք էր, որը հատուկ պիտի հնչեցվեր ամենամեծ հանրային լսարանից։
Հիմա, հարց առաջին՝ ինչո՞ւ է այդ մասին հայտարարում Ալենը եւ ոչ ուժայինները։
Հարց երկրորդ՝ Հայաստանի ո՞ր հատվածից է այդ ներթափանցումը եւ ինչո՞ւ քաղաքացիների հետ որեւէ բացատրական աշխատանք չի տարվում։
Հարց երրորդ՝ ինչո՞ւ հատուկ հսկողություն չի իրականացվում մետրոպոլիտենում եւ ռազմավարական նշանակության մյուս հաստատություններում եւ հսկվում է միայն Նիկոլի գործի տեղն ու տունը։
Հարց չորրորդ՝ ինչո՞ւ չի զգուշացվում թուրքի «ներթափանցման» հարակից բնակավայրերի բնակիչներին, թե կոնկրետ ո՞ր տարածքներում հնարավոր կուտակումներ չի կարելի թույլ տալ։
Հարց հինգերորդ՝ ինչո՞ւ չեն հսկվում եւ ստուգվում Երեւան մուտքերը։
Հենց հիմա Գեղարքունիքից դեպի Երեւան մուտքը առանց որեւէ հսկողության եւ ստուգման է։
Վստահ եմ՝ մնացած մուտքերը եւս։
Համայն հայոց ազգը երեկ քննարկում էր մոսկովաբնակ շրթներկ քսող մի իդիոտկայի, ինչով սիրուն սվաղեցին հանրային ու անվտանգային լրջագույն հարցերը։
Ու վերջապես՝ ես իրավունք ունե՞մ լեգիտիմ կասկած ունենալու, որ «անորսալի Ջո» դարձած ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման մասին բարձրաձայնելով՝ իշխանությունը ընդամենը սպասվելիք մի ինչ-որ տեռակտի անոնսն էր անում»։