Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը» գրեց, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։
ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը փոփոխել:
«Եվ եթե ամեն բան գնար արդիականացման ծրագրի ներքո, այդ ծրագրով դրված ուղղությունների վրա, ապա մենք 2020 թվականին մեր և՛ օդային, և՛ հակաօդային, և՛ ցամաքային կարողությունները մի քանի անգամ ավելի արդիական տեսքի բերած կլինեինք»,- մանրամասնեց նա:
Իսրայելի կշարունակի գործել նրանց դեմ, ովքեր փորձում են վնաս հասցնել իր քաղաքացիներին, ահաբեկիչների համար ապաստան-քաղաքներ Հորդանան գետի Արեւմտյան ափին «չկան եւ չեն լինելու»:
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ-ում հայամետ լոբբիստ Կոնստանտին Զատուլինն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Պետդումայի պատգամավորական պաշտոնական էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել Հայաստանի Հանրապետություն մուտքի «անցանկալիության» մասին։ Այս մասին հաղորդագրություն են տարածել Պետդումայի պատգամավորի պաշտոնական կայքերն ու սոցցանցերը:
Բարսելոնայում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 34-րդ համաժողովում Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը քննարկվեց արտահերթ կարգով. այն օրակարգ ներառվեց հենց տեղում, պատվիրակությունների նախագահների խորհրդի որոշմամբ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմից հայտնել են, որ Վրաստանի նախագահին չեն տեղեկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին:
«Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով քննարկում. ՈւՂԻՂ
Եվրոպական Միության նախարարների խորհուրդը հաստատել է բոլոր էլեկտրոնային սարքերի համար մեկ լիցքավորիչի մասին օրինագիծը։
«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից շրջանառվում է տեղեկատվություն, որ 2021թ․ մայիսից ի վեր Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 127 քառակուսի կիլոմետր կամ 12․700 հեկտար տարածք։ Որպեսզի տեսանելի լինի՝ ինչի մասին է խոսքը, նշեմ, որ սա գրեթե ամբողջ Երևանի չափ տարածք է, կամ, ասենք, երկու անգամ մեծ է Սան Մարինո պետությունից, գրեթե հավասար է Լիխտենշտեյն պետության տարածքին, ում հետ երբեմն Հայաստանը ֆուտբոլ է խաղում, մեկ-մեկ էլ ոչ ոքի ավարտում։
ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 24-ին այցելել էր Ջերմուկ։
Հոկտեմբերի 21-ին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի շրջանակներում «կալանք տվող» դատավոր Դավիթ Արղամանյանը կալանավորեց դատավորի՝ 22-ամյա օգնական երիտասարդ աղջկան՝ Թ.Պ.-ին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում։- Գ. Ս.), հայեցողական պաշտոն զբաղեցնող մեկին, որը միայն Դավիթ Արղամանյանի, գործը հսկող դատախազի և կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչի վառ երևակայության պարագայում կարող էր աջակցել դատավորի լիազորությունների վերազանցմանը:
ԱԺ նիստը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
Գերմանիայի նախագահին հաջողվել է Ուկրաինայում հայտնվել միայն երրորդ փորձից:
ԱՄՆ Կանավերալ հրվանդանից արբանյակի հաջող արձակումից հետո SATLANTIS-ը հայտարարել է հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր կնքելու մասին, որով ընկերությանը տրամադրվում է Երկրի դիտարկման լիարժեք համակարգ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ թշնամին սեպտեմբերի 13-ից Ջերմուկի ուղղությամբ ևս 60 քառակուսի կիլոմետր օկուպացրել է հայկական տարածքները։
Սա հակահումանիստական և անընդունելի պահվածք է
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինն այս պահին նիստի է մասնակցում և չի մեկնաբանում քիչ առաջ տարածված՝ իր մուտքը ՀՀ արգելելու մասին տեղեկությունը: Այս մասին 168.am-ին փոխանցեցին Զատուլինի գրասենյակից:
Սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք են հանձնել հակառակորդին, դու այդ պետության ԱԺ նախագահն ես, քո պետության դիրքերը հանձնելով գալիս ես ու ասում՝ դե սեպտեմբերի 21-ին տոնական առիթով պարգևավճարը ընդունված է եղել, ես էլ բաժանում եմ։ Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ՝ «Հայաստան» խմբակցության անդամների՝ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ բնակիչների հետ հանդիպմանն ասել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։
Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ֆինանսների նախարարության գանձապետարանում ունենալ դեպոզիտ հաշիվ:
Հայաստանի պետականությունը պահպանելու ու նորանոր կործանարար կորուստներից խուսափելու համար ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների արմատական զարգացում, ինչպես նաեւ նոր որակի հարաբերությունների հաստատում Իրանի ու Չինաստանի հետ։
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ՝ Առաջին ալիքով «Մեծ խաղ» հեռուստաշոուի թողարկման կապակցությամբ։
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի համար վաղը կարևոր օր է։
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները նվերներ ընդունելու սահմանափակումները խախտելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Եվրամիության անդամ երկրները պետք Է շարունակեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, քանի որ ապագայում դա ավելի թանկ կնստի, սակայն դրա համար անհրաժեշտ Է Եվրոպայի քաղաքացիների «օրհնությունը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ:
Թուրքիայի եւ Ռուսաստանի ֆինանսական կապերն օրինական բնույթ են կրում, երկրների միջեւ ֆինանսական ոլորտում ստեղծվել են «բարիդրացիական հարաբերություններ»:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը Իտալիայի ԱԳՆ-ի նոր ղեկավար Անտոնիո Տայանիի եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել են Էներգետիկայի խնդիրները, ինչպես նաեւ Ուկրաինային աջակցելու հարցը: Այդ մասին հաղորդել Է Պետդեպարտամենտը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջորջա Մելոնիին՝ պաշտոնում նշանակվելու առիթով: