Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մտահոգ է ՆԱՏՕ-ի ճակատագրով

Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) առաջնորդ և Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կասկածում է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի գոյություն ունենալ առաջիկա տասնամյակներում:

Նա կասկածի տակ է դրել՝ արդյոք ՆԱՏՕ-ն կշարունակի՞ գոյություն ունենալ առաջիկա տասնամյակներում։ Նրա խոսքերը մեջբերել է Reuters-ը։

Ապրիլի 12-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է լուծարվեր ԽՍՀՄ-ի և նրա ռազմական բլոկի գոյությունը դադարեցնելուց հետո։

Ինչպես նշել էր Լավրովը, Վարշավայի պայմանագրի կազմակերպության (ՎՊԿ) փլուզման պատճառով աշխարհում ձևավորված քաղաքական համակարգը փլուզվեց։ Անվտանգության սպառնալիքը, որին հակազդելու համար ստեղծվել էր ՆԱՏՕ-ն, նույնպես վերացել է։

Կարդացեք նաև

Ավելի վաղ գերմանական «Berliner Zeitung» թերթը գրել էր, որ Ուկրաինայի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից Ղրիմի՝ որպես Ռուսաստանի տարածք ճանաչման հարցը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ում ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև պառակտման։

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բորիս Պիստորիուսը խոսել էր Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի դեպքում ՆԱՏՕ-ի համար «առավելագույն սպառնալիքի» մասին։

Տեսանյութեր

Լրահոս