Իվանիշվիլին դուրս է մնացել Bloomberg-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկից

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին այլևս աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկում չէ. այս մասին, ըստ aliq.ge-ի՝ փաստում են Bloomberg-ի այսօրվա՝ ապրիլի 28-ի թարմացված տվյալները:

Ապրիլի 11-ի միլիարդատերերի ինդեքսի համաձայն, նա զբաղեցրել է 428-րդ տեղը՝ 6.98 միլիարդ դոլարով։

Նախկինում՝ ապրիլի 1-ին, Forbes-ի գնահատմամբ` Իվանիշվիլիի կարողությունը նվազել է 4.7 միլիարդ դոլարից մինչև 2.7 միլիարդ դոլար։

Պարբերականի վրացական ծառայությունը դա բացատրել է հետևյալ կերպ. «Թարմացումը հիմնված է բացառապես Իվանիշվիլիի ունեցվածքի կառավարչի կողմից Forbes-ին ուղղակիորեն տրամադրված տեղեկատվության վրա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930