Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը հատուկ տեղ է զբաղեցնում Ադրբեջանի, Իրանի և ՌԴ-ի համատեղ նախագծերի շարքում․ Ալիև

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը հատուկ տեղ է զբաղեցնում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի համատեղ նախագծերի շարքում, որը, ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, մեծ օգուտ կբերի բոլոր մասնակիցներին։ «Այսօր մենք քննարկել ենք եռակողմ (Ադրբեջան, Իրան, Ռուսաստան) համագործակցության նախագծեր։ Դրանց թվում, բնականաբար, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը զբաղեցնում է հատուկ տեղ»,- ասել է Ալիևը Բաքվում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ Ադրբեջանն իր տարածքում ավարտել է տրանսպորտային միջանցքի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները։ «Ներկայում մենք պարզապես ընդլայնում ենք մեր տրանսպորտային հնարավորություններն ու ենթակառուցվածքները՝ հաշվի առնելով բեռների աճող ծավալը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նաև նշել է, որ Բաքուն և Թեհրանն ավանդաբար աջակցում են միմյանց միջազգային կազմակերպությունների շրջանակում, մասնավորապես, ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման և այլ միջազգային կառույցների շրջանակներում։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Իրանի նախագահի Բաքու այցը էական դեր կխաղա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում։

 Factor.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930