«Կարծում եմ, որ մենք պետք է մասնակցենք բնական աղետի պատճառով տուժած մարդկանց օգնելու գործին»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Թուրքիա հայ փրկարարներ ուղարկելու փաստին:
«Գիտեք՝ սա ինչի՞ է նման, երբ 1944 թվականին ստեղծվեց ՄԱԿ-ը, բոլոր երկրները, որոնք ավտոմատ հարեցին ՄԱԿ-ին, պատերազմ հայտարարեցին Ֆաշիստական Գերմանիային, Թուրքիան էլ դարձավ ՄԱԿ-ի անդամ, պատերազմ հայտարարեց Գերմանիային, սակայն որևէ ռազմական գործողության չմասնակցեց։ Իսկ մնացածը ողորմության, քաղաքական բոբիկության դրսևորում է, ասել, թե երկրաշարժի ժամանակ Թուրքիան մեզ օգնել է, մենք էլ իրենց օգնենք»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։
Սիրիայի նախագահի խորհրդական Բութեինա Շաաբանը հայտարարել է, որ արևմտյան երկրները երկրաշարժից հետո օգնություն չեն ցուցաբերում Սիրիայի կառավարությանը։
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 12 301-ով:
Ավելի վաղ Էդուարդ Աղաջանյանը հրաժարական էր ներկայացրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու լավ հարաբերություններ կառուցել Ադրբեջանի Միլի մեջլիսի հետ՝ փոխադարձ հարգանքի ոգով։
Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն աչքի չեն ընկնում ակտիվությամբ՝ անհրաժեշտ համարելով տարբեր ձեւաչափերով բազմակողմ համագործակցության ծավալումը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունն ապրում է «լայքի» տրամաբանությամբ, քանի որ իրենք նայել են՝ Գեղարքունիքի մարզում զինվորների հետ տեղի է ունեցել ողբերգություն և որոշել են, որ Արմեն Չարչյանի ու Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործը կարելի է թարմացնել։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման հարցը մշակման փուլում է:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, շատ հեշտ կարելի է բնորոշել՝ որպես ռեպրեսիաների նոր փուլ։
Եվրամիությունն ընթացիկ տարում Վրաստանին կհատկացնի 60 մլն լարի (21 մլն եվրո)՝ որպես անհատույց օգնություն այնպիսի ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, ինչպիսիք են տնտեսությունը և բիզնեսը, գյուղատնտեսությունը։
Մեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
«Զինվորները նորմալ վիճակում են, բուժման գործընթացը բարեհաջող է ընթանում»,- այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված զինծառայողների առողջական վիճակին:
Ի՞նչ կապ ունի այստեղ ապրող մարդկանց հետ։ Ի՞նչ կապ ունի մեր առջև կանգնած պատմական ռիսկերի հետ։
Կառավարության նիստից հետո լրագրողները Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին հարցրեցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնումն անմիջական վտանգ չի ստեղծում Ռուսաստանի Դաշնության համար, քանի որ Մոսկվան այդ երկրների հետ խնդիրներ չունի:
Ռուսաստանից ուշագրավ դիվանագիտական հայտարարությունների ու շեշտադրումների պակաս չկա։ Վերջին շրջանում այդ հայտարարություններում կա հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության ու ճգնաժամի մեծ հետքը, որում կորում է ՌԴ իրական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ, ՌԴ արտաքին գործերի (ԱԳ) նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինն իր Telegram-յան ալիքում Վրաստանի վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել:
Փաշինյանը Հայաստանը զրկում է դաշնակիցներից՝ երկիրը վերածելով մարտական թատերաբեմի. Թևանյան
Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է Լեռնային Ղարաբաղի հազարավոր մարդկանց կյանքը, այսօր հայտարարել է Amnesty International-ը:
Փետրվարի 8-ին Երևանում` ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մեծ դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ հանդիպել է ՀՅԴ Հայաստանի կառույցի մարմինների ներկայացուցիչների հետ։
Առերևույթ հանցագործության մեջ մեղադրվողին նշանակել եք Գլխավոր դատախազ. Մինասյանը՝ իշխանությանը
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին օրենքի նախագիծը:
Ատելություն սերմանելը կառավարման լավագույն միջոցն է. Արշակյանի ինքնախոստովանությունը
«Ժողովրդին մոլորեցնելը բավական է, մենք այսօր իսկապես մեր անվտանգության խնդիրներն ինքներս ենք առաջացնում, և սա է իրականությունը։ Հիմա մենք, որ սա ասում ենք, ասում են՝ ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում, իրականությունը չասենք, դրա մասին չխոսենք, որ հանկարծ ուրիշի ջրաղացին ջուր չգնա, հա՞, այս ամենը կործանարար է, նոր պատերազմի շեմ է մեզ համար»,- հավելեց պատգամավորը։
Երբեմն կարող է լինել օրենքով, բայց ընկալումը կոռուպցիոն լինել. Արմեն Գրիգորյան
ՀՀ ազգային ժողովը հավանություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը:
Դատական իշխանությունը մեղավոր է, բայց ոչ միակ մեղավորը. Կարեն Անդրեասյան
Փետրվարի 9-ի առավոտվա դրությամբ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 12 391 մարդ, ևս 62 914-ը վիրավորվել է, հաղորդել են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունում (AFAD):