Բաժիններ՝

ՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավոր

Ռուսաստանի իշխանությունները անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները, հեռուստաալիքները, թերթերը, իսկ այժմ նաև տեղեկատվական և թվային ռեսուրսները՝ տարբեր տեսակի սադրանքներ կազմակերպելու համար։

Այս մասին ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։

«Սա նոր երևույթ չէ։ Ռուսական հատուկ ծառայությունները միշտ սա համարել են ակտիվ միջոցառումների մաս։

Եվ հիմա նրանք շարունակում են զբաղվել այս գործունեությամբ։ Ահա թե ինչու մենք այն ժամանակ փակեցինք գրեթե բոլոր ռուսական հեռուստաալիքները։ Հիմա մենք նույն պատճառով փակել ենք «Սպուտնիկը»։ Ի՞նչ են նրանք ընդհանրապես անում մեր տարածքում», – ասել է պատգամավորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031