Բաժիններ՝

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Միացյալ Նահանգներն առաջիկայում որոշումներ կկայացնի Սիրիայում իր զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ, քանի որ նպատակադրված չէ ընդմիշտ մնալ տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, որի խոսքերը փոխանցում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը։ 

«Մենք ռազմական ներկայություն ունենք այս տարածաշրջանում և պահպանում ենք այն։ Նպատակն այս ներկայությունն ընդմիշտ պահպանելը չէ։ «Իսլամական պետության» և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ժամանակի ընթացքում որոշումներ կկայացնենք այդ զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ։

Ճիշտ այնպես, ինչպես պետք է կրճատվի բոլոր զորքերի թիվը, եթե ստեղծվի սիրիական նոր անկախ կառավարություն»,- նշել է ամերիկացի դիվանագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031